00:00:00

Գյումրու դրամատիկական թատրոնը պատրաստվում է նոր թատերաշրջանի․ ժամանակակից լուծումներ բեմում և բեմից դուրս

15:20, 02 հոկտեմբեր 2018 Մշակույթ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր թատերաշրջանը բացելու է հոկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ նոր ներկայացումով։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։ «Թատերաշրջանի բացումը կլինի «Բայ- բայ Լեդի» ներկայացումով, որի գլխավոր դերակատարը ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն է։ Հրավիրված է նաեւ դերասանուհի Ռոզի Ավետիսովան, եւ Գյումրու դրամատիկական թատրոնի կազմը։ Սա մի հետաքրքիր թատերական ներկայացում է՝ պետական խաղացանկային թատրոնի եւ ոչ խաղացանկային թատրոնի համադրություն, եւ ես վստահ եմ, որ այս ներկայացումը կունենա լեփ- լեցուն դահլիճ, կսիրվի ոչ միայն Գյումրիում, այլ նաեւ հանրապետության այն քաղաքներում, որտեղ մենք հիմնականում հյուրախաղերով լինում ենք»,- ասաց Վիրաբյանը։ Նրա խոսքով ՝ հոկտեմբերյան պրեմերիաներից հետո արդեն նոյեմբերին ներկայացումը կլինի Երեւանում։ Հարցին, թե ինչը դարձավ պատճառ, որ Հրանտ Թոխատյանն ու մյուսները որոշեցին խաղալ Գյումրու բեմում, Տիգրան Վիրաբյանը պատասխանեց․ «Ինչպես նշում ենք իրենք Գյումրու դրամատիկական թատրոնը իրենց հետաքրքիր է ստեղծագործական աուրայով, եւ այն մթնոլորտով ինչը հիմա տիրում է Գյումրու դրամատիկական թատրոնում։ Բոլորս էլ  քաջ գիտակցում ենք, որ Թոխատյանի նման արտիստին չէր կարող Գյումրու դրամատիկական թատրոն բերել հոնորարը, գումարը, կամ մեկ ուրիշ նյութական որեւէ բան, եւ այդ տիպի արտիստով, որով հետաքրքրված են ոչ միայն Հայաստանում, այլ՝ Հայաստանի սահմաններից դուրս, ուղղակի մարդկային բարձր տեսակն է, որ իրեն թույլ է տալիս գալ Գյումրի եւ աշխատել մեր ստեղծագործական թիմի հետ»։ Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում կատարվող փոփոխություններին զուգահեռ, ներսում եւս փոփոխություններ են կատարվել։ Վերանորոգվել են սրահներ, գեղեցիկ ու հարմարավետ պայմաներ ստեղծվել թատրոնի աշխատակիցների համար։ Տիգրան Վիրաբյանն ասում է․ «Երբ, որ դու ապրում ես 2018 թվականին, չի կարող ամեն ինչ հիշեցնել 1900-ականները։ Մենք փորձում ենք ունենալ ժամանակակից թատրոն ոչ միայն բեմում կատարվող գործողություններով, այլ նաեւ ընդհանուր  առմամբ իր շենքային պայմաններով, լուսաձայնային տեխնիկական միջոցներով, հյուրասրահներով, հանդերձարաններով, հանդիսատեսի եւ դերասանների համար մաքսիմալ հարմարավետ, որովհետեւ չի լինում, երբ որ բեմում կատարվում են ժամանակակից գործողություններ, իսկ ճեմասրահները, կամ հանգստի սրահները 1900-ի վիճակում են»։  Թատրոնի տնօրենի խոսքով այս պահին չունեն ֆինանսական մեծ միջոցներ, որպեսզի շենքային լավագույն պայմաններ ապահովեն, բայց փորձում են թատրոնի բյուջեի հաշվին մեծածավալ շինարարական աշխատանքներ կատարել։ Հուզել, ոգեւորել, եւ անվերջ ծափահարել։ Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենը խոստանում է աշնանային խաղաշրջանը եւս այդպիսին է լինելու։ «Այն նշաձողը, որ մենք վերցրել ենք ինքներս մեր, իրավունք չունենք այն անգամ մեկ սմ ցածրացնելու, որովհետեւ այն պահանջարկը, վերաբերմունքը, որը հիմա ձեւավորվել է Գյումրու դրամատիկական թատրոնի նկատմամբ, մենք իրավունք չունենք հուսախաբ անելու»,- ասաց Վիրաբյանը, հավելելով, որ ցավոք սրտի տարիներ շարունակ եղել են իրավիճակներ, երբ դահլիճում ընդամենը տասը հանդիսատես է եղել, եւ հումոր էր շրջանառվում։ «Դերասաններն ասում էին ավելի ռիսկով եղեք, մենք բեմում ավելի շատ ենք, քան՝ դահլիճում։ Ես ինքնս այդ ժամանակ աշխատել եմ թատրոնում, եւ շատ լավ գիտակցում եմ, թե ինչ է նշանակում, երբ դերասանը  գալիս է դիմահարդարման սենյակում, դիմահարդարված սպասում է, արդյոք ներկայացումը կլինի, թե ոչ»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։ Հիմա վստահեցնում են՝ անելու են ամեն ինչ, որպեսզի այդ ժամանակաշրջանը երբեք չվերադառնա, շարունակելով պահպանել այն վերելքը, ինչը հիմա ապրում են։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր