00:00:00

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

23:00, 24 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանության նախարարը տեսակցել է սեպտեմբերի 20-ին Արցախի ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահություն իրականացնելիս ծանր վիրավորում ստացած զինծառայող Արթուր Գևորգյանին, հետաքրքրվել նրա բուժման ընթացքով և շուտափույթ ապաքինում մաղթել: Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև զինծառայողի ծնողների հետ, վստահեցնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու Արթուրի բուժման և հետագա սոցիալական աջակցության հարցերը: ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է հոսպիտալում, հանդիպել բուժում ստացող այլ զինծառայողների, ՀՀ ԶՈւ ՌԲՎ պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանի և զինվորական հոսպիտալի ղեկավարության հետ քննարկել զինծառայողների բուժման և հոսպիտալի աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր