00:00:00

Իրավապահները Աշոցքում զենք-զինամթերք են հայտնաբերել

22:49, 24 սեպտեմբեր 2018 Իրավական

Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել եւ առգրավել։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ գողության հատկանիշներով հարուցված քրեական գործքի շրջանակներում ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։ Սեպտեմբերի 21-ին խուզարկություն է կատարվել Աշոցք գյուղի տներից մեկում։ Հայտնաբերվել եւ առգրավել են առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 29 փամփուշտով, ազդանշանային երկու ատրճանակ։ Բացի այդ, բնակարանատերը իրավապահներին է ներկայացրել 20 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, ինչպես եւ այլ զինամթերք։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր