00:00:00

70-ամյա Պետիկ Հակոբյանը կաթիլային համակարգով մարիխուանայի ֆերմա է հիմնել (տեսանյութ)

21:58, 24 սեպտեմբեր 2018 Իրավական

Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ 70-ամյա Պետիկ Հակոբյանն իր առանձնատանը կից հողամասում կառուցված ջերմոցում կանեփ է աճեցրել. ջերմոցը կահավորված է եղել հատուկ ջրակաթիլային ոռոգման, օդափոխության և ջերմակարգավորման համակարգերով, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Կանեփի տնկիներով ջերմոցի անվտանգությունը հսկելու նպատակով Հակոբյանը տարածքում տեղադրել է շարժիչ սենսորներ և անվտանգության ձայնային համակարգ, անմիջական հսկողության համար դեպի ջերմոց նայող դիտակետ է բացել: Ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 127 թուփ: Նրանք արմատախիլ են արել բույսերը, փաթեթավորել և կնքել՝ դատաքիմիական փորձաքննության ուղարկելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր