00:00:00

Դավիթ Տոնոյանն այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Արթուր Գեւորգյանին (լուսանկարներ)

17:23, 24 սեպտեմբեր 2018

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ նախարարն առաջին հերթին այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Գեւորգյան Արթուրին։ «Արթուրի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։ Արթուր Գեւորգյանի վիճակը ներկայումս կայուն է։ Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, ՌԲՎ պետ Գայանե Հովհաննիսյանի եւ հոսպիտալի պետի հետ քննարկել հոսպիտալում բուժման կազմակերպման հետ կապված հարցեր»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր