00:00:00

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ժամը 18-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ

23:48, 23 սեպտեմբեր 2018 Իրավական

2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ  ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների  վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ։ Ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։ Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Արդյունքների մասին Քննչական կոմիտեն պարբերաբար կներկայացնի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր