00:00:00

Ընտրացուցակում մահացած անձի առկայությունը հաստատվել է. Բիչախչյան

19:11, 23 սեպտեմբեր 2018

Վահան Բաբայանի կողմից ինձ փոխանցվել է ինֆորմացիա, համաձայն որի՝ 6/32 ընտրական տեղամասի ցուցակում ընդգրկված Հարություն Մաջարյանը մահացած է։ Ստուգմամբ հաստատվել է մահվան փաստը։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Նա, նաեւ նշել է. «Հարություն Խաչիկի Մաջարյանը մահացել է 2010 թ.։ Բնակչության պետական ռեգիստրին հասանելի չի եղել այդ ինֆորմացիան, որի պատճառով նրա անձնագիրը անվավեր չի ճանաչվել և հաշվառումից չի հանվել։ Հարազատները տեղեկացրել են, որ մինչ այժմ որևէ անգամ չեն դիմել և չեն տեղեկացրել, որ Հ.Մաջարյանը մահացած է։ Ըստ հարազատների, պատկերացում անգամ չեն կազմել, որ վերջինս հաշվառված է Աջափնյակ վարչական շրջանում, այլապես կստուգեին իրենց հասցեն և շուտ կտեղեկացնեին այդ մասին։ Այսօր քվեարկության ժամանակ են տեսել մահացած անձի տվյալը ցուցակում։ Տվյալը փոխանցվել է անձնագրային ծառայությանը, որի հիման վրա անձը կհանվի բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից։ Աջափնյակում հաշվառվել է 05.03.2010թ.-ին, մահացել է 5 օր հետո՝ 10.03.2010թ.։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր