00:00:00

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ խուզարկություն է կատարվում. Շաքե Իսայան

22:42, 23 սեպտեմբեր 2018 Իրավական

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ խուզարկություն է կատարվել։ Այս  մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։ «ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը խուզարկություն է իրականացվում արդեն իսկ երկրորդ անգամ, առաջին անգամ ոչինչ չի հայտնաբերվել, հիմա երկրորդ անգամ են խուզարկում, սակայն հայտնի չէ՝ ինչ պատճառով։ Ահազանգ ենք ստացել նաեւ, որ հանձնաժողովի  «Իմ քայլը»  դաշինքի անդամներից մեկը քարոզչություն է իրականացրել ընտրատեղամասում  եւ հակաքարոզչություն ԲՀԿ–ի դեմ։  ՔՊ–ի ակտիվիստ Արթուր Մուրադյանը իր քվեարկած քվեաթերթիկը հրապարակել է սոցիալական ցանցում, սակայն արդեն հեռացրել է,  սակայն սքրին շոթը կա, եւ դա քրեորեն պատժելի է, չի կարելի»,–ասել է Շաքե Իսայանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր