00:00:00

Ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

22:14, 23 սեպտեմբեր 2018 Իրավական

Սեպտեմբերի 21-ին, ժամը 21.25-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք հեմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը հայտնեց, որ ըստ տուժողի, ընկել է երկաթյա ամրաձողի վրա: Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները պարզեցին, որ իրականում դանակահարություն է եղել։ Նախնական տվյալներով, սեպտեմբերի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատ քաղաքի Սպանդարյան փողոցի վերջնամասում, պարտքով տված փողի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժածին դանակով հարվածել է 20-ամյա Գեւորգ Պ․-ն։ Գեւորգ Պ․-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր