00:00:00

Զինվորամերժության անաստվածությունը

19:20, 23 սեպտեմբեր 2018 Բլոգ

Սահմանին  զոհ ունենք, իսկ մայարաքաղաքում քաղաքապետ դառնալու  համար «զոհեր» են մատուցում: Որոշ քաղաքապետի թեկնածուներ ու հատկապես ավագանու համար կուրծք ծեծող անուղեղ պատյաններ, չես հասկանում,  ինովացիոն ուղեղի ո՞ր մասով են restart լինում: Զինվորի դին թողած սեղանին՝ սոցիալական ցանցերն ու մամուլը դարձերել են իրենց թերմածք գործելաոճի մի յուրահատուկ sitcom ու շաղ են տալիս 2800 տարեկան Երևանի փողոցներում, ասելով՝ կերե՜ք… …որքա՞ն կարելի է: Բա՛վ է: Սգավոր մոր սիրտը կարդացեք, վշտակից եղե՛ք, մի՛ ուրացեք սահմանաները պաշտպանող հայ զինվորին. զինվոր է մահացել՝ գիտակցե՛ք: Առաջներում, եթե մի զինվոր էր նույնիսկ վիրավորվում, ֆեյսբուքը հեղեղվում էր կարեկից լինելու, աջակցելու, զորակցություն հայտնելու, իսկ եթե զոհ էինք ունենում,  ֆեյսբուքը ալեկոծվում է  սրտացավ ու հայասեր մարդկանց ազնիվ ցավակցություններով ու խոնարհումով: Իսկ հի՞մա... Ի՞նչ պատահեց: Ի՞նչր փոխվեց: Ինչպե՞ս Իրավիճակը գլխիվայր շրջվեց: Եթե այսպես է փոխվել, ուրեմն անբարոյականություն է սերմանվում: Վե՛րջ տվեք դասական արհամարհանքին: Սթափվե՛ք: Լույսերի մեջ մնաս հա՜յ զինվոր: ԱՐԵԳ ԳՐԻԳ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր