00:00:00

Իրավունք չունենք ընտրական գործընթացը վերածել ատելության քարոզի. ԲՀԿ թեկնածու

15:27, 23 սեպտեմբեր 2018

Ոչ թե ես եմ դիմել ոստիկանությանը, այլ իրենք են խնդրել տրամադրել փաստերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր հասցեին սոցիալական ցանցերում հնչող վիրավորանքներին ու սպառնալիքներին: «Դրանք վերաբերել են բացարձակապես պետական կառույցներում աշխատողների կողմից իմ, Արտակ Զեյնալյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի հասցեին հնչեցրած հայհոյանքներին: Դրանք վերաբերել են բացառապես ՔՊ անդամների, «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների կողմից զազրախոսություններին: Արձագանքել է նաեւ օմբուդսմենը իմ հանդեպ այդ անբարո արշավին, ինքն է ներկայացրել դատախազություն այդ փաստերը: Ես խնդիրը տեղափոխել եմ միջազգային հանրություն, բոլոր իրավապաշտպան կառույցները ստացել են այդ ետղեկատվությունը: Սա ես չեմ անում ինձ համար, մյուսների համար, որպես եվրոպական կառույցներում աշխատող պատգամավոր հետամուտ եմ լինելու, որ բոլորը, որոնք իմ երկիրը տեղափոխում են ատելության քարոզի, բարոյալքման դաշտ, ստանան  իրենց պատասխանատվությունը: Մենք իրավունք չունենք, որ ընտրական գործընթացը վերածել ատելության քարոզի»,-հայտարարեց նա: Հարցին, թե որքանով է ճիշտ ՀՀ ներքաղաքական հարցը քննարկման առարկա դարձնել միջազգային կառույցներում, Զոհրաբյանը պատասխանեց. «Դա շատ ճիշտ է, որովհետեւ դա Հայաստանի ներքին հարցը չէ: մենք միջազգային հանրության անդամ ենք, ընդունել ենք այն արժեքային համակարգը, որը ԵԽ կանոնադրության մեջ է նշված, իսկ այդ դրությներից մեկը ազատ մրցակցությունն է, միմյանց չվիրավորելը, չվարկաբեկելը: Մենք պարտավոր ենք առաջնորդվել դրանով»: Նաիրա Զոհրաբյանը նաեւ հայտարարեց, որ միանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին եւ նորից համերաշխության ձեռք են մեկնում բոլոր քաղաքական ուժերին: «Այսօր բոլորին ցանկանում եմ արդար մրցապայքար, հույս ունեմ, որ չի կիրառվելու որեւէ վարչական ռեսուրս, չի լինելու ճնշում ընտրողի կամքի վրա, Երեւանի ընտրությունները չի տեղափոխվելու իշխող կուսակցության հստահության հանրաքվեի, ինչպես իրենք արեցին քարոզարշավի ժամանակ: Պատրաստ ենք բոլորի հետ աշխատել համերաշխության մթնոլորտում: Պատրաստ ենք բոլորի հետ կառուցել նոր Հայաստանը»,-ընդգծեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր