00:00:00

Արա Բաբլոյանը քվեարկեց հանուն Երեւանի զարգացման

14:24, 23 սեպտեմբեր 2018

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը առավոտյան մասնակցեց ավագանու ընտրություններին՝ իր քաղաքացիական պարտքը կատարելով Երևանի  4/53 ընտրական տեղամասում։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է հանուն Երեւանի զարգացման և առաջընթացի: «Միանշանակ քվեարկել եմ հանուն Երևանի, հանուն զարգացման, առաջընթացի: Հանուն նրա, որպեսզի մենք լավ մայրաքաղաք ունենանք: Չեմ  ասի, որ այս ընտրությունները շատ մեծ տարբերություն ունեն նախորդներից, սակայն ինձ համար կարևոր դեր ունի հանդուրժողականությունը ընտրական գործընթացում»- ասաց Բաբլոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր