00:00:00

Օսիպյանը՝ ընտրության, Նաիրա Զոհրաբյանի հայտարարության ու պահանջի մասին

13:57, 23 սեպտեմբեր 2018

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ Աջափնյակի շտաբում Ոստիկանության կատարած գործողություններին՝ նշելով, որ ոստիկանության բոլոր գործողությունները բխում էին օրենքի շրջանակներից, ոստիկանները գործել են օրենքով։ «Ընթացքի մասին կտեղեկացնենք, փաստերն ուսումնասիրության մեջ են»,- ասաց Օսիպյանը։ Անդրադառնալով ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե դա սուտ մատնություն է, Ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին, նա հետևյալն ասաց. «Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում, Ոստիկանությունը տիրապետում է ողջ հայաստանյան լրատվաության օպերատիվ իրավիճակին, և ցանկացած գրառում, որ կատարվում է օգտատերերի կողմից, Ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրություն է կատարում։ Եթե ահազանգ ենք ստանում, չգնա՞նք այդ ահազանգերի հետևից»։ Ընտրակաշառքի մասով կան հարուցված քրեական գործեր, համապատասխան վարույթ է իրականացվում։ Թե որ քաղաքական ուժերն են բաժանել, Օսիպյանը չպատասխանեց՝ նշելով, որ դա կդիտվի քարոզչություն։ «Այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է, ընտրությունները նորմալ են ընթանում, խախտումներ չեն հայտնաբերվել»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ  Նաիրա Զոհրաբյանը պահանջում է իր  հրաժարականը, ոստիկանապետն այսպես արձագանքեց. «Է, թող պահանջի»։ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ քվեարկել է հանուն բարեկարգ, գեղեցիկ, օրինապաշտ Երևանի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր