00:00:00

Վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին

12:51, 23 սեպտեմբեր 2018

[caption id="attachment_72255" align="alignleft" width="300"] RA Prime Minister Nikol Pashinyan chairs the Government's session[/caption] Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են հանրապետության վարչապետի երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի Մետրոպոլիտեն թանգարանում բացվող «Արմենիա» խորագրով ցուցահանդես:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր