00:00:00

Նյու Յորքում տեղի կունենա Սերգեյ Լավրով- Զորհրաբ Մնացականյան հանդիպումը

02:34, 23 սեպտեմբեր 2018

Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսված է Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը՝ տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում սկսվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը՝ համաշխարհային կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրների համակողմանի քննարկման համար։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրույցում թվարկել է Լավրովի՝ Նյու Յորքում կայանալիք բոլոր հանդիպումները, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախարարի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի եւ այլ բարձրաստիճան անձանց հետ հանդիպումները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր