00:00:00

Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով ՄԻՊ ներկայացուցիչները ոստիկանության բաժին են այցելել

01:49, 23 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող անկախ մշտադիտարկման շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 22-ին արձանագրվել են ընտրական գործընթացներին առնչվող դեպքերը: Իրականացվում է նաև զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների ուսումնասիրություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Բացի այդ՝ Մարդու իրավունքների պաշտպանին է ուղղվել մեկ զանգ՝ կապված ընտրացուցակների հետ եւ մեկ ահազանգ՝ կապված Ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ: Վերջին ահազանգը ներկայացրել է ԱԺ պատգամավոր, Երեւանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ Նրա հաղորդման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ոստիկանության բաժին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր