00:00:00

ԲՀԿ-ի գրասենյակներից մեկում ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել

00:08, 23 սեպտեմբեր 2018 Իրավական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Ոստիկանությունից ահազանգ են ստացել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տվյալ վայրում ընտրակաշառք է բաժանում, ինչին անմիջապես արձագանքել են: Իվետա Տոնոյանի «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված տեսանյութերից մեկում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ընդգծում է, որ սուտ մատնության դեպքեր են եղել առ այն, թե իրենց մոտ ընտրակաշառք են բաժանում: Նաիրա Զոհրաբյանը պնդեց, որ սուտ մատնության նման դեպքեր էլի են եղել, սակայն համապատասխան հոդվածով որևէ քրեական գործ չի հարուցվել: Զոհրաբյանի գնահատմամբ՝ այս ամենի նպատակը մեկն է՝ կազմալուծել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և իրենց ակտիվիստների աշխատանքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր