00:00:00

Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին

15:43, 22 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին: Ինչպես տեղեկանում ենքՍպիտակ տան պաշտոնական կայքէջից, դեսպանի թեկնածուն Ռուսաստանի և նախկին Խորհրդային երկրների հարցերով փորձագետ Լինն Թրեյսին է  (Lynne Մ. Tracy), ով ներկայում զբաղեցնում է ԱՄՆ պետդեպում Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը: Նոր դեսպանի նշանակումը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից: Լինն Թրեյսին զբաղեցրել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել է ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնականը և տիրապետում է ռուսերեն լեզվին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր