00:00:00

ԱՄՆ–ն դեռևս հիմքեր չի տեսնում Իրանի հետ բանակցությունների համար. Պոմպեո

03:46, 22 սեպտեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռևս հիմքեր չի տեսնում Իրանի հետ բանակցությունների մեջ մտնելու համար։ Այս մասին Մայքլ Պոմպեոն հայտարարել է ուրբաթ օրը՝ MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք պարզորոշ հայտարարել ենք, որ պետական կարգի փոփոխությունը նախագահ Թրամփի քաղաքականության բաղկացուցիչ մասը չի հանդիսանում»,– ընդգծել է Պոմպեոն, պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը Իրանում թեթև թե իրական իշխանափոխություն է ենթադրում։ «Մենք բացեիբաց ասել ենք, թե ինչ ենք ակնկալում Իրանից։ Դադարեցրեք հրթիռներ բաց թողնել Էր–Ռիյադի ուղղությամբ, զինել «Հեզբոլլահին», դադարեցրեք ահաբեկչությանը հովանավորող ամենախոշոր երկիրը լինել։ Սրանք պարզագույն պահանջներ են, որոնք մենք ներկայացնում ենք աշխարհի ցանկացած երկրի, այդ թվում՝ Իրանին»,– հայտարարել է պետքարտուղարը։ Երբ իսլամական ռեժիմը իրականացնի այս փոփոխությունները, մենք հաճույքով կբանակցենք նրա հետ, ինչի մասին և հայտարարել է նախագահ Թրամփը։ Բայց մենք որևէ նախանշան չենք տեսնում, թե Իրանը տեղի է տալիս»,– հավելել է Պոմպեոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր