ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգեր» ծրագրի շրջանակներում Բաքվում անցկացվել են ադրբեջանական բանակի առաջին աստիճանի ուղղաթիռային զույգի ինքնագնահատման զորավարժություններ:
Զորավարժությունների ընթացքում գնահատվել է հագեցվածության, սարքավորումների, կապի միջոցների եւ այլ օպերատիվ հնարավորությունների համապատասխանությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին։
Գնահատման գործընթացին հետեւել են ՆԱՏՕ-ի մոնիթորինգային խումբը եւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի մասնագետները: