00:00:00

«Իմ քայլը» դաշինքը հեղափոխության շարունակությունն է. Հայկ Մարության

00:16, 22 սեպտեմբեր 2018 Քաղաքականություն

«Իմ քայլը» դաշինքը հեղափոխության տրամաբանական շարունակությունն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, Կարապի լճի տարածքում կազմակերպած քարոզարշավի ընթացքում ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: «Մենք այսօր ապրում ենք շատ հետաքրքիր ժամանակահատվածում։ Երկու օր անց ընտրությունների օրը լինելու է պատմական օր։ Վերջին 23 տարվա մեջ առաջին ընտրություններն են, որ այլեւս ձեր քվեն ոչ ոք չի գողանալու, եւ ձեր քվեն գնալու է եւ հասնի ուղիղ իր նպատակին»,–ասաց Հայկ Մարությանը։ Նա նշեց, որ սեպտեմբերի 23–ը այն պատմական օրն է, երբ երեւանցիները գնալու են ընտրատեղամաս, իրացնեն իրենց իրավունքը եւ իրենց քվեով հաստատեն մեր ժողովրդի հաղթանակը։ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց ավագանու անդամներին. «Այն մարդիկ են, որոնք տասնյակ տարիներ ժողովրդի կողքին կանգնած պայքարել են այս օրվա համար։ Ավագանու թեկնածուները բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, որոնք իրենց աշխատանքով ամեն րոպե անելու են այնպես, որ մեր Երեւանը դառնա մեր երազանքների քաղաքը»։ Նա անդրադարձավ ՀՀ անկախության տարեդարձին. սեպտեմբերի 23–ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ։ «Անկախությունը անհրաժեշտ պայման էր, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինքը որոշի իր պետության ճակատագիրը։ Մեր պետությունը դե յուրե անկախ էր, բայց դե ֆակտո՝ ոչ։ Որպեսզի ժողովուրդը հնարավորություն ունենա ինքը որոշի իր ճակատագիրը՝ անկախությունը անհրաժեշտ պայման է, բայց այդ անկախությունը մեր ժողովրդից խլել էին այն մի խումբ մարդիկ, որոնք չէին ստացել դրա մանդատը։ Բայց հաշվի չէին առել, որ եթե 1991–ին մեր ժողովուրդը ընդվզեց եւ ձեռք բերեց անկախություն, ի՞նչ էին իրենցից ներկայացնում, որ մեր ժողովուրդը իրենց հախից չգա»,–ասաց Հայկ Մարությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր