00:00:00

ՆԱՏՕ-ի եւս մեկ ռազմանավ Է մտել Միջերկրական ծով

20:52, 21 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Գերմանիայի ռազմածովային ուժերի «Աուգսբուրգ» ֆրեգատը սեպտեմբերի 21-ին, անցնելով Ջիբրալթարի նեղուցով, մտել Է Միջերկրական ծովի ջրատարածք: Այդ մասին վկայում են արեւմտյան ծովային ռեսուրսների մոնիթորինգային տվյալները: Նրանց տեղեկությունների համաձայն, «Աուգսբուրգ» ֆրեգատն ընթանում Է արեւելյան ուղղությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ներկայում Արեւելյան Միջերկրականում արդեն պարեկություն են իրականացնում ՆԱՏՕ-ի Երկրորդ մշտական ռազմածովային խմբի նավերը, մասնավորապես, Նիդեռլանդների ռազմածովային ուժերի «Դե Ռյոյտեր», Կանադայի ՌԾՈՒ-ի «Վիլ դե Քվեբեկ», Իսպանիայի ՌԾՈՒ-ի «Կրիստոբալ Կոլոն» եւ Հունաստանի ռազմածովային ուժերի «Էլլի» ֆրեգատները: Այնտեղ նկատվել Է նաեւ ֆրանսիական «Օվեռն» ֆրեգատը: Բացի այդ, Միջերկրական ծովի ջրատարածքի արեւելյան մասում են գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երեք՝ «Քառնի», «Ռոսս» եւ «Ուինսթոն Չերչիլ» հրթիռային Էսկադրային ականակիրները, որոնք հանդերձված են 1,6 հազար կիլոմետր հեռահարությամբ «Թոմահավք» թեւավոր հրթիռներով, եւ վեցերորդ օպերատիվ նավատորմի ֆլագման «Մաունթ Ուիթնի» շտաբային նավը: Միջերկրական ծովում նաեւ գտնվում Է «Լոս Անջելես» դասի առնվազն երեք ամերիկյան հարվածային ատոմային սուզանավեր, որոնցից յուրաքանչյուրը կրում Է 12 «Թոմահավք» թեւավոր հրթիռներ, եւ Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի «Թելենթ» հարվածային ատոմային սուզանավը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր