00:00:00

Զորակցություն եմ հայտնում Նաիրա Զոհրաբյանին. Նիկոլ Փաշինյան

16:17, 21 սեպտեմբեր 2018

Հայաստանում հիմա մարդիկ զգում են, որ ապրում են անկախ։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում ենք և այդպես էլ կա, որ Հայաստանի  քաղաքացիներն իրենց զգան անկախ, հպարտ երկրի քաղաքացի, այդ ճանապարհը հարթված չէ դեռ, պետք է միասին հարթենք», - ասաց ՀՀ վարչապետը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք քարոզարշավի օրերն անցան սիրո և համերաշխության մթնոլորտում, ՀՀ վարչապետը տվեց հետեւյալ պատասխանը. «Նորմալ է, ցանկացած ժողովրդավարական երկրում քարոզչության ժամանակ կրքեր են բորբոքվում, բանավեճեր են լինում, կարևորն այն է, որ մենք բոլորս օրինականության սահմաններում ենք մնացել»։ Անդրադառնալով ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, որ սոցիալական ցանցերում իր հասցեին հայհոյանքներ են հնչում, Փաշինյանն ասաց, որ տեղյակ է, հետո ավելացրեց․
«Ես ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան և ասել, իսկապես, անթույլատրելի է, որ ընդհանրապես ՀՀ քաղաքացին ՀՀ քաղաքացու հետ հարբերվի վիրավորանքներով, իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս, բայց մենք պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքը պահելու համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր