00:00:00

Մաղթում եմ բոլորիս առողջություն․ Արսեն Թորոսյանի շնորհավորանքը

16:15, 21 սեպտեմբեր 2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորանքի խոսքն Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: Սեպտեմբերի 21-ը հատուկ խորհուրդ կրող այն օրն է, երբ մեծ վստահությամբ կարող ենք հայտարարել՝ մենք ենք մեր ներկայի ու գալիքի պատասխանատուն: Այդ վստահությունն այսօր, այո, ավելի քան ամուր հիմքերի վրա է, որովհետեւ հայ ազգն ապացուցել է նախ ինքն իրեն, ապա աշխարհին, որ կարող է սեփական ձեռքերում պահել սեփական ճակատագիրն ու ինքնուրույն պատասխանատվություն կրել իր որոշումների համար: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ազգն ի լուր աշխարհի գրեթե միաբերան հայտարարեց, որ վերստանձնում է անկախություն ունենալու բեռը, պատասխանատվությունը, պատիվը։ Այսօր էլ պատիվ ունենք «այո» ասելու մեր երկրի ավելի հաստատակամ որոշումներին, ներկայի հանդեպ ավելի անսասան հավատին ու ապագայի հանդեպ ավելի լուսավոր սպասելիքներին: Մաղթում եմ բոլորիս առողջություն ու բարեկեցություն մեր անկախ, ինքնիշխան երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր