00:00:00

Դավիթ Տոնոյանը՝ սահմանի լարվածության մասին

16:09, 21 սեպտեմբեր 2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը հարաբերական կայուն է: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին կայուն է: Բայց հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք»: Այս մասին, այսօր  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Տոնոյանը։ Հարցին, թե ի՚նչ պայմաններում էր օրեր առաջ զոհվել զինծառայողը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ թիրախավորված կրակ է եղել: Անդրադառնալով հարցին՝  հնարավո՞ր է, որ ոստիկանական ուժերի ներգրավվումը պայմանավորված է սահմանային լարվածությամբ, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ոչ. ոստիկանական զորքերը, հանդիսանալով այլ զորքեր, անմիջապես անցնում են պաշտպանության նախարարության կառավարման ներքո և դառնում են մեր սովորական ստորաբաժանումներից մեկը»,- ասաց նա՝ նշելով, որ ոստիկանական ուժերից վիրավորներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր