00:00:00

Արձանագրում եմ մեր երկու երկրների հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը. Պուտինը՝ ՀՀ նախագահին

21:58, 20 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար եւ մյուս ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը: Համոզված եմ, որ ռուս-հայկական գործընկերային կապերի ողջ համալիրի ընդլայնումը համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին եւ ընթանում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման հունով: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր