00:00:00

Թուրքիայում հարձակվել են մոլիբդեն տեխափոխող հայկական բեռնատարի վրա

21:47, 20 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիայի Քոջաելի նահանգում ավազակախմբի կողմից հարձակման է ենթարկվել 20 տոննա մոլիբդեն տեխափոխող հայկական բեռնատար մեքենա: Հայտնի է, որ բեռնատար մեքենան Հայաստանից ուղևորվում էր դեպի Նիդերլանդներ: Դիլովա շրջանում ավազակախմբի 5 անդամ ոստիկանական համազգեստ հագած կանգնեցրել են բեռնատար մեքենան և ներկայանալով որպես ոստիկաններ վարորդին հրահանգել են իջնել մեքենայից: Այնուհետև կապկպելով վարորդին՝ ավազակախմբի անդամները թալանել են մեքենան: Որոշ ժամանակ անց անցորդները հայտնաբերել են կապկպված վարորդին և հայտնել ոստիկանությանը: Ոստիկաններին հաջողվել է բռնել ավազակախմբի յոթ անդամներից հինգին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավազակախմբի մեջ եղել են Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիներ: Ոստիկանների հաջողվել է հայտնաբերել գողոնը: Աղբյուր՝ ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր