00:00:00

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել սիրիական երկնքում ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքով զոհերի հարազատներին

18:10, 20 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել սիրիական երկնքում ռուսական ԻԼ-20 ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով 15 ռուս զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին և մտերիմներին: ՀՀ ԱԳՆ «Ֆեյսբուք»-ի էջում կատարել է հետևյալ գրառումը. «Խորը ցավակցություն ենք հայտնում սիրիական երկնքում ԻԼ-20 ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգության հետևանքով 15 ռուս զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին և մտերիմներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր