00:00:00

Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև տարեվերջ

14:57, 20 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի եւ ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչեւ այս տարվա վերջ (նախորդ ժամկետը հոկտեմբերի 1-ն էր)։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Այս ընթացքում վրացական կառավարությունը փոփոխություններ կիրականացնի ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի եւ ալյուրի փոխադրումների արգելքի որոշման մեջ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաս­տանից հարյուրավոր բեռնատար ավտոմեքենաներ կարճ ժամանակով այսօր  արգելափակել էին  Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ իրենց բողոքը հայտնելով Վրաստանի կառավարության որոշման դեմ, որով արգելվում է Վրաստանի տարածքով հացահատիկի փոխադրումն ավտոմոբիլային ճանապարհներով (թույլատրվում է միայն երկաթուղով)։ Վրաստանի իշխանությունները վերոնշյալ որոշումը հետաձգել են 15 օրով` մինչև հոկտեմբերի 1-ը։ Մինչ այդ հաղորդվել էր նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշում են կայացրել, որպեսզի 2018 թվականի սեպտեմբերի 1-ից 52%-ով նվազեցվի Փոթի նավահանգստից Հայաստան հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր