00:00:00

Պուտինը հանձնարարել է սպառազինության նոր տեսակներ ստեղծել

03:27, 20 սեպտեմբեր 2018 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր է դրել ստեղծել սպառազինության նոր տեսակներ, որոնց գործածությունը կարող է սկսվել մեկ տարի հետո՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր օրակարգի հիմնական հարցը սպառազինության վերաբերյալ հերթական հեռանկարային պետական ծրագրի ձեւավորումն է։ Գործող ծրագրի իրականացումը մենք սկսել ենք այս տարի, եւ դրանում հաշվի են առնված աշխարհում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման ժամանակակից միտումները, ինչպես նաեւ՝ ռուսական զենքը Սիրիայի Արաբական Հանրապետությունում գործածելու ռազմական փորձը»,- Ռազմարդյունաբերության հանձնաժողովի նիստում ասել է Պուտինը։
«Ինչպես նաեւ, մեզ համար կարեւոր է առաջ շարժվել եւ արդեն այսօր սկսել հեռանկարային ռազմական տեխնիկայի մշակումն ու թողարկումը, որոնք երկարաժամկետ ապագայում՝ առաջիկա տասնամյակում կհամապատասխանեն Ռուսաստանի Զինված ուժերի հեղինակությանը»,- ասել է նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր