00:00:00

ՌԴ-ն և Թուրքիան հոկտեմբերին վիզային ռեժիմի պարզեցման հարցով բանակցություններ կվարեն

01:49, 20 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Հոկտեմբերին Մոսկվայում կանցկացվեն հատուկ խմբի քաղաքացիների վիզային ռեժիմի պարզեցման հարցով ռուս-թուրքական խորհրդակցություններ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»-ն՝ վկայակոչելով ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովին։ «Մենք մշտապես բանակցություններ ենք վարում, այդ թվում՝ վիզային ռեժիմի մեխանիզմների հարցով։ Հերթական խորհրդակցությունները կանցկացվեն հոկտեմբերին»,- ասել է Իվանովը: Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև բանակցությունների արդյունքով որոշում է կայացվել մեխանիզմներ ստեղծել առանձին խմբերի քաղաքացիների այցելությունների ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածությունների մշակման առումով։ Խոսքը ծառայողական անձնագրեր ունեցող անձանց և բեռնատարների վարորդների մասին է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր