00:00:00

Իսրայելի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ

22:40, 18 սեպտեմբեր 2018 Աշխարհ

ՌԴ-ում Իսրայելի դեսպան Հարրի Քորենին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ՝ կապված Սիրիայում ռուսաստանյան ԻԼ-20 հետախուզական օդանավի խոցման եւ ստեղծված իրավիճակի հետ: ՌԴ զինվորականների մահվան մեղքն ամբողջությամբ Իսրայելի վրա է, Ռուսաստանը պատասխան քայլերի իրավունք է իրեն վերապահում։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ավիգդոր Լիբերմանին հետ հեռախոսազրույցում այդ մասին հայտնել է նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Վերջինս նշել է, որ իրենց իրավունք են վերապահում պատասխան քայլեր ձեռնարկելու։ Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս F-16 կործանիչ  հարվածներ էին հասցրել սիրիական օբյեկտներին Լաթաքիայի մերձակայքում, այնուհետ դրանք շարունակել են թռիչքը ՌԴ զինուժին պատկանող ինքնաթիռի անմիջական հարևանությամբ։ ՌԴ ՊՆ տվյալներով` ռուսաստանյան օդանավով քողարկվելով, իսրայելցի օդաչուներն այն Սիրիայի ՀՕՊ հարվածի տակ են դրել, ինչի հետեւանքով 15 ռուսաստանցի զինծառայող էր զոհվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր