00:00:00

Տեղի է ունեցել Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնման արարողությունը

21:58, 18 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Ստամբուլում 10-րդ անգամ տեղի է ունեցել Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հիմնադիր Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակաբաշխությունը ամեն տարվա նման անցկացվել է սեպտեմբերի 15-ին՝ Դինքի ծննդյան օրը: Այս տարի Թուրքիայից մրցանակ է ստացել գրող-լրագրող Մուրադ Չելիքքանը: Արտասահմանցի մասնակիցներից մրցանակը հանձնվել է Եմենի «Mwatana» մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությանը: Արարողության ժամանակ կատարումներով են հանդես եկել «Մեծ Բազար», «Ոմանք» խմբերն ու «Սահակյան» մանկական երգչախումբը: Մրցանակաբաշխության ժյուրիի կազմում ընգրկված է եղել նաև ամերիկահայ հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանը:
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր