00:00:00

Ռուսաստանը եւ Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծել

02:35, 18 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Ռուսաստանը եւ Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծել։
Այս մասին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հանդիպման ընթացքում մենք մանրամասն քննարկեցինք այդ իրավիճակը եւ որոշեցինք զինված ընդդիմության եւ կառավարական զորքերի շփման գծում մինչեւ այս տարվա հոկտեմբերի 15-ը ստեղծել 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտի»,- ասել է նա։
Պուտինը հայտարարել է, որ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում իրենց հաջողվել է Իդլիբի վերաբերյալ լուրջ եւ համաձայնեցված որոշում կայացնել։
Նրա խոսքերով՝ շփման գծում ապառազմականացված գոտին կվերահսկվի Սիրիայի կառավարական զորքերի եւ ՌԴ զինվորական ոստիկանության ուժերով։
«Թուրքիայի նախագահի առաջարկով՝ մինչեւ 2018թ․ հոկտեմբերի 10-ը այդ գոտուց դուրս կբերվեն ծանր զինատեսակները, տանկերը, հրթիռային համակարգերը, ընդդիմադիր բոլոր խմբավորումների հրազենն ու ականանետերը»,- ասել է Պուտինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր