00:00:00

Բելգիան արտահանձնել է ԻՊ-ի գրոհայիններին ֆինանսավորող ՌԴ քաղաքացուն

03:59, 16 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Բելգիայից արտահանձնում են միջազգային հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացի Ալի Գեխաևին՝ ծնված 1988-ին: Ինչպես փոխանցում է Интерфакс գործակալությունը, դաշնային ծառայությունից հայտնել են, որ Գեխաևը, լինելով արմատական իսլամի կողմնակից, 2015 թվականից սկսած մշտապես բնակվել է Եվրոպական միության պետություններում, որտեղից ֆինանսական օգնություն է տրամադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին: 2017-ի մայիսին ռուսական կողմի փաստերի հիման վրա վերջինս ձերբակալվել է Բրյուսելում և նախաարտահանձնման կալանքի տակ է առնվել: Ավելի ուշ Բելգիան բավարարել է վերջինիս արտահանձնման մասին դիմումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր