00:00:00

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է․ Էրդողան- Փաշինյան հեռախոսազրույց չի եղել

20:09, 15 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հերքել է թուրքական մամուլում հրապարակված լուրերը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Էրմենիհաբերի» հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույց չի եղել։ «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նման հեռախոսազանգ չի եղել»,- ասել է Բալայանը: Նշենք, որ ըստ թուրքական մամուլի պնդումների՝ Էրդողանը զանգահարել է Փաշինյանին՝ խնդրելով ազատ արձակել հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և կալանավորված Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։ Հրապարակումներում նշվել է, որ ՀՀ վարչապետը Էրդողանի խնդրանքին դրական պատասխան է տվել։ Իսկ մի շարք լրատվական կայքերում լուրեր են շրջանառվում, թե Հայաստանը Ումութ Ալի Օզմենին հանձնել է Վրաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը։ «Էրմենիհաբերի» ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ Օզմենը գտնվում է Հայաստանում։
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր