Հունաստանում զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող Զակինֆ կղզում ժայռից հսկայական կտորը սահելով ընկել է լողափում գտնվող մարդկանց վրա:
Ըստ tsn.ua-ի, տուժել է 7 տուրիստ, այդ թվում՝ երկու երեխա, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ժայռի փլվելուց անմիջապես հետո լողափից մարդկանց տարհանել են, ինչպես նաև արգելել են նավակներով մոտենալ ժայռին մինչև փրկարարները չհամոզվեն, որ այնտեղ անվտանգ է: