00:00:00

ՆԱՏՕ-ի ղեկավարը մեկնաբանել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի ձեռքբերումը

02:33, 15 սեպտեմբեր 2018 Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400 ռուսական զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Ստոլտենբերգը նշել է, որ բազմիցս քննարկել է այդ հարցը Անկարայում և Վաշինգտոնում: Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի համար կարևոր է փոխգործակցությունը: «Մենք տեսնում ենք, որ սա մարտահրավեր է՝ ուղղված մեզ բոլորիս», - հայտարարել է Ստոլտենբերգը՝ հույս հայտնելով, որ այս հարցը կկարգավորվի: Անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերման շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր