00:00:00

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություն տեղի կունենա

16:53, 14 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Ադրբեջանական բանակը սեպտեմբերի 17-22-ը կիրականացնի լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություն: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Զորավարժությանը մասնակցելու են ավելի քան 20 հազար զինծառայող, 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 120 միավորից ավելի տարբեր տրամաչափերի հրթիռային համալիրներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ, 10 միավոր կործանիչ և ռմբակոծիչ, մոտ 20 միավոր ավիացիոն միջոց, որոնք կիրառելի են տարբեր գործողություններում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զորավարժության պլանը կազմել է Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր