00:00:00

Հուշարձանների վերականգնման համար ՀՀ մշակույթի նախարարությունը օտարերկրյա գործընկերների հետ է համագործակցում

01:28, 13 սեպտեմբեր 2018 Մշակույթ

Հայաստանի Հանրապետությունում կա շուրջ 2500 հուշարձան: Բոլոր հուշարձաններն էլ պահպանության և վերականգնման կարիք ունեն:  Եթե ՀՀ մշակույթի նախարարությանը հուշարձանների համար հատկացվող ողջ գումարը բաժանվի 2500 հուշարձանի միջև, ապա դրանցից յուրաքանչյուրին տարեկան հնարավոր կլինի հատկացնել տասը հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: «Երբ խոսում ենք սահմանափակ, սուղ բյուջեի մասին, իսկ գիտենք, որ  հուշարձանի պատշաճ վերականգնումը, վերակառուցումը բավականին մեծ գումար է պահանջում,  հասկանում ենք, որ պետք է ըստ առաջնահերթությունների առաջ շարժվել: Սկսել ենք ակտիվ աշխատել Իտալիայում  գործող վերականգնողական տարբեր կենտրոնների հետ, որտեղ լավագույն մասնագետներն են ներգրավված: Համագործակցում ենք ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան հետ: Միայն ՀՀ մշակույթի նախարարության բյուջեով սահմանափակվելու դեպքում չնչին գործ կկատարվի: Հետևաբար, պատրաստվում ենք հնարավորինս շատ գործընկերների ընդգրկել այս  հարցի լուծման մեջ»,- ասաց Լիլիթ Մակունցը: Նրա խոսքով` կարևոր է նաև, որ ամեն քաղաքացի գիտակցի մշակութային հուշարձանների արժեքը  և ավելի հոգատար վերաբերվի բոլոր հուշարձաններին, քանի որ պարզ է, որ հաճախ դրանց վնասման պատճառներն արհեստական են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր