00:00:00

Թուրքերը հրաժարվել են մասնակցել Եվրոպայի մարդու իրավունքների խոշորագույն համաժողովին

02:44, 12 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիայի կառավարությունը հրաժարվել է մասնակցել Եվրոպայի մարդու իրավունքների խոշորագույն համաժողովին:
ԱՄՆ-ի Հելսինկյան կոմիտեն Twitter-ում գրել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը բոյկոտում է համաժողովը, քանի որ այն պնդում է ՀԿ-ներին վետո դնելու իրավունքի մասին, որոնք ցանկանում են մասնակցել համաժողովին»:
Ամենամյա երկշաբաթյա համաժողովը մեկնարկել է նախօրեին Վարշավայում եւ նվիրված է ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին:
Համաժողովն առանձնահատուկ է նրանով, որ թույլ է տալիս քաղաքացիական հասարակության խմբերին, որքան էլ փոքր նրանք լինեն, կառավարություններին հավասար մասնակցել:
Թուրքական պատվիրակությունը համաժողովը լքել էր անցյալ տարի, քանի որ չէր կարողացել արգելափակել իր համոզմամբ քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապված խմբերի մասնակցությունը, որին Անկարան մեղադրում է անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Սակայն թուրքերի հայտարարությունը անհիմն են համարել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր