Սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո Խաչվերացի տոնից մեկ շաբաթ առաջ կրկին պատարագ է մատուցվել:
Կ.Պոլսի Հայոց պատրիարքության փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը իր գոհունակությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ են ներդրել պատարագի մատուցման համար:
Աթեշյանը իր խոսքում պնդել է, որ «պետության ղեկավարները արել են հնարավոր ամեն բան, որպեսզի խաղաղություն հաստատեն երկրում»:
«Հայ համայնքը շնորհակալություն է հայտնում պարոն նախարարին, նահանգապետին և մասնավորապես մեր հարգարժան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»- ասել է Աթեշյանը:
Հիշեցնենք, որ պատարագին մասնակցել են Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը: