00:00:00

Գավառում պարտատիրոջն սպանելուց հետո կասկածյալը գնացել է խաղատուն. նոր մանրամասներ

16:20, 08 մարտ 2018 Իրավական

Գավառում 54-ամյա Հայրապետ Հերգանյանի սպանության մեջ կասկածվող անձը պարզվում է նախկինում դատապարտված է եղել, իսկ ներկայումս էլ նրա վերաբերյալ քրեական գործ է քննվում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ինչպես տեղեկանում են Դատական տեղեկատվական համակարգից 48-ամյա Միշայի վերաբերյալ դատարանում գործ է քննվում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մեղադրանքի համաձայն՝ Միշան Ջանիկի հետ Գավառ քաղաքի գերեզմանատանը կակաչի բույս նկատելով հավաքել և իրենց օգտագործման համար պատրաստել են թմրամիջոց: Հիշեցնենք, որ նա կասկածվում է Գավառում տարադրամի փոխանակմամբ զբաղվող Հայրապետ Հերգնյանի սպանության մեջ, ում պարտք է եղել։ Դեպքի օրը նրանք հանդիպել են հանրախանութի մոտ եւ Միշան իր ավտոմեքենայով առաջարկել է պարտապանին տանել տուն, մեքենայում վիճաբանության է առաջացել՝ պարտքը չմարելու հարցի շուրջ, որի ժամանակ էլ հարվածել է տուժողին, ապա նրան տեղափոխել Գավառ քաղաքի և Հայրավան համայնքի միջնամասում գտնվող աղբանոցի տարածք, որտեղ փոս է փորել, դիակը դրել փոսում եւ բենզինով այրել։ Կասկածյալը վերցրել է նաեւ տուժողի մոտ առկա գումարը, որի մասը թաքցրել է տանը, իսկ մյուս մասը ձեռքին շտապել խաղատուն գնալ։ Ինչպես Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, մարտի 4-ին՝ ժամը 22-45-ին, Գավառ քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել ամուսնու՝ 1963թ. ծնված Հ.Հերգնյանի անհայտ կորելու վերաբերյալ: Պարզվել է, որ կինն ամուսնու հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, որի ընթացքում վերջինս հայտնել է, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում և գալիս է տուն: Սակայն տուն չի գնացել, իսկ ավելի ուշ հեռախոսահամարը դարձել է անհասանելի: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Հ.Հերգնյանը նստել է համաքաղաքացու ավտոմեքենան, որից հետո նրան այլևս ոչ ոք չի տեսել։ Նախնական քննությամբ պարզվել է, որ Հերգնյանը դարձել է սպանության զոհ՝ համաքաղաքացու հետ գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Վերջինս հարցաքննության ժամանակ պատմել է դեպքի հանգամանքները, և նրա կողմից մատնացույց արված վայրում հայտնաբերվել է տուժողի այրված դին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր