00:00:00

Պուտինի նվերն Ալիևին. ձերբակալվել է Աբոսզոդան

16:04, 11 սեպտեմբեր 2018 Աշխարհ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Ռուս-ադրբեջանական հարաբերություների աննախադեպ ջերմացումը և հայ-ռուսական հարաբերություններում շարունակվող ճգնաժամային երևույթները իրենց ուրույն արձագանքն են գտնում ՌԴ-ում...Մոսկվան շարունակում է պաշտոնական Երևանին "հաղորդագրություններ" հղել... ՌԴ նախագահ Վ.Պուտինի և ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի հանդիպումից մեկ օր առաջ՝սեպտեմբերի 7-ին Մոսկվայի մարզի Լյուբերցիի քաղաքային դատարանի որոշմամբ ձերբակալվել է Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավար,հայ ազգի բարեկամ Ֆահրադդին Աբոսզոդան...Մեկ ամսում դատարանը նաև որոշելու է,թե հանձնելու է Աբոսզոդային Բաքվին,թե՝ոչ... Աբոսզոդայի ձերբակալությունը մեծ նվեր է Պուտինի կողմից Ադրբեջանի բռնապետին.ավագ և կրտսեր Ալիևները վաղուց էին փորձում Բաքվի բանտերից մեկում տեսնել Թալիշ-Մուղանյան Հանրապետության օրենսդիր մարմնի առաջին խոսնակին,ով պաշտոնական Բաքվի համար միշտ մեծ գլխացավանք է եղել...Աբոսզոդան թալիշական ազգային շարժման ամենաակտիվ գործիչներից է և հաճախակի է լինում Երևանում,ինչպես նաև բազմաթիվ իր հարցազրույցներում բացահայտում է պաշտոնական Բաքվի Ադրբեջանում բնակվող բնիկ ժողովուրդների նկատմամբ տարվող քաղաքականությունը,որի նպատակն է ձուլել և արտաքսել թալիշներին, լեզգիներին, թաթերին,ուդիներին և այլ բնիկ ժողովուրդներին... Իր դեմ սկսված հալածանքներրից հետո Աբոսզոդան 1994 թ-ից բնակվում է ՌԴ-ում...Սակայն 2005 թ-ին նա վերադարձավ Ադրբեջան...Աբոսզոդայի թալիշամետ քաղաքականությունը դուր չեկավ Իլհամ բաբային,որի արդյունքում թալիշ ակտիվիստը 2010 թ-ին քաղաքական ապաստան խնդրեց Մոսկվայից,որտեղ և մինչև հիմա բանակվում էր... Կրեմլում շատ լավ են պատկերացնում,թե Աբոսզոդային ձերբակալելով և հայտարարելով,որ հանձնելու են Բաքվին,ինչ իրավիճակում է հայտնվում պաշտոնական Երևանը...Աբոսզոդան՝մեր կողմից տարվող հակաադրբեջանական քարոզչության ամենակարևոր "դրվագներից" է...Վերջինիս ձերբակալությունը մեծ հարված է հայամետ գործնեություն ծավալող մեր բարեկամների համար ևս.... Աբոսզոդայի ձերկալաությունը մեծ հարված է նաև Ադրբեջանի բնիկ ժողովրդների այն ակտիվ ներկայացուցիչներին ևս,ովքեր թալիշ ակտիվիստի նման միշտ բացահայտել են Բաքվի կողմից իրենց ազգերի նկատմամբ տարվող ցեղասպան քաղաքականությունը... Ֆարհադդին Աբոսզոդայի ձերբակալությունը ևս մեկ մեսիջ է պաշտոնական Երևանին,ինչպես նաև "կրեմլյան привет" Բաքվին,ուր շուտով՝սեպտեմբերի 25-ին այցելելու է ՌԴ նախագահը... Հ.Գ.ՀՀ իշխանություններն,ինչպես նաև ռուսասատնաբնակ մեր ակտիվ հայրենակիցներն ամեն ինչ պետք է անեն,որ Աբոսզոդան ոչ միայն չարտաքսվի Բաքու,այլև շատ արագ ազատության մեջ հայտնվի...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր