00:00:00

Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը

02:49, 11 սեպտեմբեր 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, որն ուղղվել էր 2017 թ. հոկտեմբերին Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյակի տոնակատարությունների առիթով Կաթողիկոսի՝ Գերմանիա կատարած այցի ընթացքում: Վարչապետը ողջունել է Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակության այցը մեր երկիր և Հայ առաքելական եկեղեցու հետ կապերի ամրապնդումը, միջեկեղեցական համագործակցության խորացումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քրիստոնյա ժողովուրդների միասնականությունն ու համերաշխությունը խաղաղության և կայունության պահպանման գործում: Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի խոսքով՝ միջեկեղեցական երկխոսությունը հատկապես կարևոր է հակամարտությունները խաղաղ կարգավորելու և բռնությունները կանխարգելելու առումով: Նա նաև նշել է, որ ուշադրությամբ հետևել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, ուրախ են դրանց խաղաղ հանգուցալուծմամբ և հաջողություն մաղթել կառավարությանը: Հյուրերի խնդրանքով Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին տնտեսական առաջընթացի ապահովման, սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ և տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին, միգրացիոն քաղաքականությանը, տարածաշրջանային խաղաղությանը և այլն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր