00:00:00

Գոհար Գրիգորյանը նշանակվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար

01:38, 11 սեպտեմբեր 2018

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակվել Գոհար Գրիգորյանը: Այս մասին ասված է կոմիտեի՝ «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Հայտարարված մրցույթի արդյունքով և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքվել Գոհար Գրիգորյանի հետ: Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցել է ևս երկու թեկնածու: Մինչ այս պաշտոնին նշանակվելը Գոհար Գրիգորյանը ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալն էր։ 2004 թվականից էր նախարարությունում: Սեպտեմբերի 10-ի աշխատանքային խորհրդակցությանը ներկայացնելով թիմի նոր անդամին՝ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այս ոլորտում աշխատանքի էական բարելավման հույս հայտնեց, իսկ Գրիգորյանը՝ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված աշխատանքի, որի արդյունքը լինելու է համակարգի դինամիկ զարգացումը»,- նշված է հաղորդագրությունում: Գոհար Գրիգորյանը մասնագիտությամբ պատմաբան է։ Նա անկուսակցական է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր