00:00:00

«Հեղափոխության պաշտպան են ներկայանում, քուչեքում բանակցում ՀՀԿ-ի հետ»

00:38, 11 սեպտեմբեր 2018

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հեղափոխությունից հետո իրեն սատարած որոշ ուժերի պահվածքին: Նա հիշեցրեց, որ Քաղաքացիական պայմանագրի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը խոսել էր սևերի ու սպիտակների մասին: «Ես ասացի՝ Հայկ ջան, բեր էդ սևն ու սպիտակը թողնենք, բայց ոնց որ Հայկը մի բան գիտեր էն ժամանակ: Ինչի՞ եմ ասում, որովհետև էսօր Երևանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ: Ու էսօր գիտե՞ք ինչ է տեղի ունենում, էսօր նրանք գնացել են, խորհրդարանում են բանակցում Հանրապետականի հետ, քուչեքում են բանակցում, տարբեր ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ, թե բա տղերք, կլինի՞ դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ, որ հաղթենք Երևանի քաղաքապետի ընտրություններում, ընենց կանենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի, որ դուք մի քանի տարով էլ պատգամավորի մանդատ ունենաք: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, այո, այնպիսի ուժեր, որոնք հեղափոխության հաղթանակից հետո իրենց հայտարարեցին ամենաթունդ հեղափոխականներ… Ըտենց ա, ամենաուժեղ հեղափոխականները նրանք են, ովքեր հեղափոխությունից մի շաբաթ անց ասում են՝ արա, մենք արինք էդ հեղափոխությունը: Մինչև էդ կանգնած հեղափոխության դեմ էին խոսում, ասում էին՝ Սերժը լավ ա, ինչ գործ ունենք: Հիմա էլ ընկել են ՀՀԿ-ի, կներեք, զորացրված քաղաքական գործիչների հետ բանակցում են: Տղերք և աղջիկներ, եթե ձեր հույսը ՀՀԿ-ի զորացրված ընտրակեղծարարների վրա է, դուք ընդհանրապես ինչի՞ համար եք մասնակցում ընտրություններին: Հրապարակներից հարցազրույցներում իմ անունն են տալիս, հեղափոխության անունն են տալիս, հետո թաքուն հավաքվում ու ասում են՝ եկեք հեղափոխությանը քցենք: Չի ստացվի, ձեզ ջախջախիչ պարտություն է սպասվում, որովհետև ժողովուրդն է ձեզ մատնելու ջախջախիչ պարտության»,- հայտարարեց Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ մի բան պետք է իմանալ, որ ինքը երբեք ու երբեք իշխանությունից չի կառչելու: Որ օրը ՀՀ քաղաքացիները կորոշեն, որ իրենք այլևս չպետք է լինեն իշխանության, 15 րոպե հետո այլևս չեն լինի իշխանության: Նա նշեց, որ այս ընտրություններով ժողովրդին բավարար չէ միայն լուծել Երևանի քաղաքապետի հարցը: «Այս ընտրություններով պետք է լուծել, այսպես կոչված հակահեղափոխության հարցը վերջնականապես, որ էդ գողացողներն իրենց ծակերից դուրս գալու մասին չմտածեն անգամ: Չմտածեն անգամ առաջիկա հինգ տարիների ընթացքում և ընդհանրապես հավիտյան», հայտարարեց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր