00:00:00

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին

23:59, 10 սեպտեմբեր 2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին։ Ողջունելով հյուրին՝ պետնախարարը կարևորել է հայկական երկու հանրապետությունների ԴԱՀԿ ծառայությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունն՝ ընդգծելով դրան միտված աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ ծառայությունը մեծ առաքելություն է իրականացնում իրավական համակարգի ամրապնդման և քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության գործում։ Անդրադառանալով այն փաստին, որ սեպտեմբերի 10-ն Արցախում նշվում է որպես հարկադիր կատարողի օր՝ Գ. Մարտիրոսյանը շնորհավորել է ծառայության բոլոր աշխատակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։ Իր հերթին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանը նշել է, որ այցի նպատակն է ընդլայնել 2011 թ.-ին ստորագրված հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակը։ Նրա տեղեկացմամբ՝ այցի ընթացքում կայանալու է երկու գերատեսչությունների պատվիրակությունների ընդլայնված նիստ, որից հետո փոխադարձ կապերի ամրապնդման և համատեղ աշխատանքների համակարգման ու իրականացման նպատակով կողմերի միջև կստորագրվի համագործակցության նոր փաստաթուղթ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտին առնչվող և հանրային տիրույթում գտնվող որոշ խնդիրներին վերաբերող հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը և ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մամունցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր