00:00:00

Անհրաժեշտ է տնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացումը. Բախտաձեն՝ Արա Բաբլոյանին

23:46, 10 սեպտեմբեր 2018

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այցը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական բարեկամական հարաբերություններին եւ կնպաստի դրանց առավել խորացմանն ու ամրապնդմանը: Ազգային ժողովի նախագահը Մամուկա Բախտաձեի հետ զրույցում կարեւորել է խորհրդարանականների միջեւ սերտ շփումներն ու համագործակցության ակտիվացումը: Այս համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարն անհրաժեշտ է համարել նաեւ արդյունավետ միջխորհրդարանական փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ բարձր մակարդակի նման հանդիպումներն առավել ջերմացնում են երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունները: Մամուկա Բախտաձեն, դրական գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը, եւս անհրաժեշտ է համարել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը: Խոսելով վրաց-հայկական հարաբերություններից՝ վարչապետը նշել է, որ երկու երկրների բարեկամությունն ունի դարերի պատմություն, եւ Վրաստանը մշտապես պատրաստ է Հայաստանի հետ առավել զարգացնելու դրանք բոլոր ոլորտներում: Նա երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին զուգահեռ անհրաժեշտ է համարել տնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր