00:00:00

Դաշնակցությունը մեկ վայրկյան անգամ ամաչելու տեղ չունի. Միքայել Մանուկյանը՝ ՀՅԴ-ի վարկանիշի մասին

23:21, 10 սեպտեմբեր 2018

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ՀՅԴ համասնական ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը շատ բարձր է գնահատում Դաշնակցության վարկանիշը: Նախընտրական քարոզարշավի առաջին օրը՝ սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն վստահությու հայտնեց, որ իրենց կուսակցություն այս ընտրություններում հաղթելու է: Հարցին, արդյո՞ք Դաշնակցության շուրջ վերջին շրջանի զարգացումները, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին սատարելը չբացառելը չեն վնասի կուսակցության վարկանիշին, Մանուկյանը պատասխանեց. «Դաշնակցությունը նոր չէ, որ պետք է ներկայանա իր ժողովրդին: Դաշնակցությունը 128 տարվա պատմություն ունի, Դաշնակցությունը մեկ վայրկյան անգամ ամաչելու տեղ չունի, վերջին գործընթացներում՝ նույնպես»։ Ավագանու ընտրություններին ներկայացրած ծրագիրն էլ դաշնակցական գործիչը հավակնոտ է կոչում: «Մեր ծրագիրը շատ հավակնոտ է։ Ծրագրի շուրջ աշխատել են շուրջ 30 լավագույն մասնագետներ՝ տարբեր ուղղություներով՝ տրանսպորտ, կանաչապատում, համայնքային կառավարում եւ այլն: Երեւանի ծաղկապատումն այդքան էլ հաջող չէ, դա էսթետիկ տեսքի համար է: Այսօր Երեւանը պետք է ունենա անտառապատ պաշտպանիչ շերտ՝ փոշուց ազատվելու համար։ Տրանսպորտի պարագայում պետք է գործի միասնական երթուղային համակարգ»,- ծրագրի մանրամասները նշեց Մանուկյանը: Դիտարկմանը, թե քղաքի խնդիրների լուծման համար հաճախ ֆինանսական ռեսուրսները չեն բավարարում, Մանուկյանը պատասխանեց. «Կարեւորը գործն է: Ես հավատացած եմ, որ ֆինանսական միջոցներ հնարավոր է ճարել, հայթայթել թե՛ միջազգային կառույցների հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում, թե՛ մեր՝ համայն հայության ներուժն օգտագործելով»։ Ինչ վերաբերում է նախկին քաղաքապետի գործունեությանը, Միքայել Մանուկյանն ասաց. «Ամեն քաղաքապետ իր հետեւից թողել է իր հետքը՝ ե՛ւ լավ իմաստով, ե՛ւ վատ։ Տարոն Մարգարյանը քաղաքի էսթետիկ վիճակի մասով բավական գործ է արել՝ թե՛ ծաղկապատման, թե՛ նստարանների հետ կապված»։ Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 10-ին Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցության քարոզարշավը: ՀՅԴ թեկնածուներն ավտոերթով շարժվեցին Երեւանի տարբեր վարչական շրջաններ՝ հանդիպելու երևանցիների հետ: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ՀՅԴ ընտրացուցակը կգլխավորի ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանը, ով ներկայում զբաղեցնում է ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր